19/08/2019 18:41
Դանակով զինված տղամարդը մարդկանց է սպանել Գերմանիայի երկաթուղային կայարանում
Անհայտ տղամարդը Գերմանիայի երկաթուղային կայարանում հարձակվել է մարդկանց վրա և սպանել առնվազն երկու հոգու: Այդ մասին հայտնում է «ABC News»-ը՝ հղում անեով ոստիկանությանը:
Ինչպես նշվում է, նրա զոհերը 32-ամյա մի կին և 23-ամյա մի տղամարդ էին: Կայարանում նրա հարձակման ժամանակ մարդաշատ էր, ներառյալ՝ հարսանիքի հյուրերը:
Հայտնի է, որ կասկածյալը դեպքի վայրում հանձնվել է ոստիկանությանն՝ առանց դիմադրություն ցույց տալու:
Ըստ ոստիկանության, սպանությունները, հավանաբար, տեղի են ունեցել խանդի հողի վրա: