19/08/2019 17:06
Դանիայի վարչապետ. Գրենլանդիան չի վաճառվում
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը բացառել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է տեղական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Գրենլանդիան չի վաճառվում։
«Գրենլանդիան դանիական չէ։ Գրենլանդիան գրենլանդական է», - ընդգծել է նա։
Ֆրեդերիկսենն ընդգծել է, որ Դանիան բաց է այլ առևտրային հարցերով համագործակցության համար։
Վարչապետը նաև հույս է հայտնել, որ կղզին գնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները լուրջ չեն։