19/08/2019 15:31
Ո'չ Սերժ Սարգսյանը, ո'չ էլ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) ո'չ մեղադրյալի և ո'չ էլ կասկածյալի կարգավիճակ չունեն
Հատուկ քննչական ծառայությունում քննվող որևէ քրեական գործով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չունի ո՛չ մեղադրյալի և ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ։ Նույնը վերաբերում է նաև Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանին (գեներալ Օգանովսկի)։
«Նրանք երկուսն էլ ո՛չ մեղադրյալի և ո՛չ էլ կասկածյալի կարգավիճակ չունեն», - Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: