19/08/2019 12:06
Եթե խնդիրները լուծված չեն, ի՞նչ շահագործման մասին է խոսքը. Սերգեյ Բագրատյանը՝ Ամուլսարի մասին
Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման բողոքի ակցիային է միացել ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա նշեց, որ Բաղրամյան 26 է եկել որպես պատգամավոր՝ ժողովրդի կողքին լինելու համար:
Դիտարկմանը, թե ի՞նչ դիրքորոշում ունի հանքի շահագործման մասով, Բագրատյանն ասաց.
«Առնվազն Արփա-Դարբ-Որոտան գետերի մասով ծրագիրը թերի է: Սա ընդունել են և, փորձագետները, և Լիդիանի ղեկավարը: Եթե այս խնդիրները լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը: Միայն դա բավարար է, որ չշահագործվի»:
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Ամուլսարի հարցով Բաղրամյան 26-ում քննարկում է անցկացնում Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերերի հետ: Դրան զուգահեռ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ հանքի շահագործման: