19/08/2019 11:07
Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին՝ չնայած Չինաստանի կողմից բողոքներին:
Գործարքի գնալու վերաբերյալ հանգամանքների մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Այո, այո, այո՝ դա կա: Ես ի նակտի ունեմ, որ հաստատել եմ գործարքը: Այն արտոնագրված է»:
«Դա 8 միլիարդ դոլար է: Դա մեծ գումար է, բազմաթիվ աշխատատեղեր»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նշել է, որ այդ համաձայնագիրը դեռ պետք է հաստատի Սենատը, բայց ինքն արդեն դրան հավանություն է տվել: Նա նաև վստահություն է հայտնել, որ Թայվանի իշխանությունները պատասխանատվությամբ կմոտենան ամերիկյան կործանիչների կիրառմանը, «այլապես, հավանաբար, մենք դրանք չէինք վաճառի»: