19/08/2019 17:57
Թրամփը «ռազմավարական» է որակել Գրենլանդիան գնելու մտադրությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասաստել է Դանիայից Գրենլանդիան գնելու իր մտադրությունը: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Սպիտակ տանը: Նրա խոսքով՝ ինքն այդ հարցով հետաքրքրվել է սոսկ «ռազմավարական առումով»:
ԱՄՆ նախագահը հավստիացրել է՝ հարցն առաջնահերթ չէ օրակարգում:
Օգոստոսի 16-ին հայտնի է դարձել, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այդ գաղափարը, ինչպես նշվել է, քննարկվել է նրա խորհրդականների հետ, որոնք այդ պլանը «տնտեսապես նպատակահարմար» են որակել:
Հաշվարկվել է, որ այդ գործարքի արժեքը կարող Է կազմել 10 տրիլիոն դոլար, այդ գումարը գերազանցում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կեսը: