19/08/2019 16:41
Բրիտանացին 16 օր անց մահացել է, երբ պարզել է անընդհատ հազի պատճառը
Բրիտանիայում տղամարդը պարզել է, որ իր անընդհատ հազի պատճառն աղիքի մահացու քաղցկեղն է: Այդ մասին հայտնում է «Daily Mirror»- ը:
Ինչպես նշվում է, 56-ամյա բրիտանացին, որն աշխատում էր որպես փականագործ, երկու ամիս տառապում էր անընդհատ հազից:
Պարզվել է, որ որոշ ժամանակ անց բժիշկները նրա մոտ ախտորոշել են աղիքի ուռուցք, որը շուտով անցել է թոքերին:
Բժիշկների կանխատեսումներով՝ տղամարդուն մոտ երեք շաբաթ կյանք էր մնացել: Բրիտանացին մահացել է 16 օր անց, երբ իմացել է իր ախտորոշման մասին:
Ըստ նրա այրու՝ տղամարդը վարել է առողջ ապրելակերպ, չի ծխել և ալկոհոլ գրեթե չի օգտագործել: