20/08/2019 09:44
«Հրապարակ». Արծրուն Հովհաննիսյանին կփոխարինի Նանա Գնդոյանը
«Հրապարակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։
Թերթի հետ զրույցում Գնդոյանը չի հերքել փաստը․ «Ճիշտն ասած, ես դեռ չեմ կարող նման բան մեկնաբանել, որովհետև դեռ նման խոսակցություն ես չեմ ունեցել։ Եթե լինի, կիմանաք անպայման։ Ես չեմ կարող նման բան ասել, եթե նման բան լինի, բնականաբար, դա կհայտարարվի»։
Թերթը հիշեցնում է, որ Նանա Գնդոյանն աշխատել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ, իսկ Արծրուն Հովհաննիսյանը՝ նախկին իշխանության նախարարների՝ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի և հեղափոխությունից հետո՝ Դավիթ Տոնոյանի հետ: