20/08/2019 13:10
Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, որն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր հետազոտության համար, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ТАСС-ին հայտնել է արտիստի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը:
«Այո, ամեն ինչ կարգին է: Արմեն Բորիսովիչն արդեն տանն է: Նա նախատեսում է հաջորդ շաբաթ գալ թատրոն», - ասել է Սողոմոնյանը:
Ավելի վաղ ներկայացուցիչը ТАСС-ին հայտնել էր, որ Ջիգարխանյանը գտնվում է հիվանդանոցում՝ կանխարգելիչ հետազոտության համար: