20/08/2019 18:06
Զարիֆը հայտնել է օգոստոսի 23-ին Մակրոնի հետ հանդիպելու մտադրության մասին
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Զարիֆը հայտնել է, որ օգոստոսի 23-ին մտադիր է հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այդ երկրի արտգործնախարար Ժան Իվ Կե Դրիանի հետ:
Այս մասին հայտնում է «Mehr»-ը:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ մտադիր է Իրանի հետ կապված թեման քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան «շատ են անհանգստացած այդ տարածաշրջանում լարվածության աճով»: