20/08/2019 18:13
Ինդոնեզիայում զանգվածային բողոքների ընթացքում 258 կալանավոր է փախել բանտից
Ինդոնեզիայի արևելքի Արևմտյան Պապուայի նահանգում բանտից 258 կալանավոր է փախուստի դիմել զանգվածային բողոքների ընթացքում: Այս մասին երեքշաբթի հայտնել է երկրի ուղղիչ հիմնարկությունների վարչության ղեկավարի մամուլի քարտուղար Ադե Կուսմանտոն:
«Պետական հիմնարկությունների հրկիզումից հետո (ցուցարարները) գնացել են դեպի բանտի շենքը: Նրանք քարեր են նետել՝ կալանավորներին հրահրելով փախուստի», - «Reuters» - ը մեջբերում է Կուսմանտոյի հայտարարությունից:
Նրա խոսքով՝ 258 բանտարկյալի հաջողվել է փախչել, նրանցից ոմանց բռնել են:
Կուսմանտոն ավելացրել է, որ բողոքավորների հարձակման հետևանքով վիրավորվել է հիմարկության հսկող զինվորներից մեկը:
Օգոստոսի 19-ին բողոքի զանգածային ակցիաների ընթացքում ցուցարարները փակել են քաղաքի հիմնական փողոցները՝ դադարեցնելով տրանսպորտի երթևեկությունը:
Ըստ Ինդոնեզիայի լրատվամիջոցների հաղորդումների՝ ցուցարարները հրկիզել են տեղական օրենսդիր խորհրդի շենքը և մի քանի ավտոմեքենա: Իրավակարգի ուժերը կատարում են պատահարի հանգամանքների հետաքննություն:
Կասկածյալների կամ ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան: