20/08/2019 18:25
Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը
Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համաձայն է այն կարծիքին, որ Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը սխալ էր, հայտնում է NBC հեռուստաալիքը:
«Երկրում կան մարդիկ, որոնք այժմ այդպես են մտածում», - ասել է Շամխանին՝ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե ինքը համակարծի՞ք է այդպես մտածողների հետ, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է.
«Այո՛, ես համաձայն եմ իրանական ժողովրդի կարծիքի հետ»:
Շամխանին նշել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում Իրանը «ձեռքի տակ ունի բազմաթիվ գործիքներ, ներառյալ՝ միջնորդավորված պատերազմը»: