20/08/2019 15:38
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. պաշտպանների միջնորդությունը մերժվեց
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստն ավարատվեց:
Գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը որոշում է կայացնել մերժել Գրիգորյանի պաշտպանների՝ Գրիգորյանի կալանքը որպես խափանման միջոց վերացնելու միջնորդությունը:
Այսպիսով Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
Դատարանի որոշումից հետո Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ասաց, որ կալանքով պայմանավորված՝ Գրիգորյանը չի կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ:
«Ուղղակի խոշտանգում է գնում Գրիգորյանի նկատմամբ: Այն բուժօգնությունը, որ կառավարությունը պարտավորություն էր ստանձնել, որ Գրիգորյանը պիտի ստանար համախպատասխան հիվանդանոցում, նա չի կարողանում ստանալ կալանքով պայմանավորված: Նրա նկատմամբ տիպիկ խոշտանգում է կատարվում», - ասաց նա: