20/08/2019 17:37
Մարկ Զախարովը հոսպիտալացվել է
«Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը հոսպիտալացվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, հայտնում է РЕН-ը:
Ըստ հրատարակության՝ 85-ամյա թատերական ռեժիսորը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ծանր վիճակում: Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ:
Մարկ Զախարովը «Լենկոմը» ղեկավարում է 35 տարի: Նրա ամենահայտնի թատերական գործերից մեկը «Յունոնան և Ավոսը» ռոք օպերան է: Ֆիլմերի թվում, որոնց բեմադրողն է եղել նա, «Սովորական հրաշք», «Նույն այդ Մյունհաուզենը» և «Տասներկու աթոռ» կինոնկարներն են: