20/08/2019 12:58
Թրամփը մեղադրել է Google-ին Քլինթոնի օգտին մանիպուլյացիաներ անելու համար
ԱՄՆ նախագահ Դոբալդ Թրամփը մեղադրել է Google ընկերությանն այն բանի համար, որ այն 2016 թվականին Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում մանիպուլյացիայի միջոցով միլիոնավոր ձայներ է հավաքել իր մրցակից Հիլարի Քլինթոնի համար:
«Վաու, հենց նոր հրապարակվեց զեկույցը: Google-ը 2016-ի ընտրություններին Հիլարի Քլինթոնի օգտին 2,6 մինչև 16 մլն ձայն է ավելացրել: Սա հրապարկել է Քլինթոնի և ոչ թե Թրամփի աջակիցը: Հարկավոր է Google-ին դատի տալ: Իմ հաղթանակն ավելի մեծ է եղել, քան կարծում էինք»,- թվիթերյան իր էջում գրել է Թրամփը:
Նախագահը չի մանրամասնել, թե ինչ զեկույցի մասին է խոսքը, սակայն հղում է արել Juridical watch իրավական կազմակերպությանը: