20/08/2019 18:42
Ֆիլիպիններում ավելի քան 188 հազար մարդ է վարակվել դենգե տենդով
Ֆիլիպիններում ավելի քան 188 հազար մարդ է վարակվել դենգե տենդով: Այդ մասին հայտնել է «Philippine Star» հրատարակությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Մահացել է 807 մարդ:
Օգոստոսի սկզբին երկրում հայտարարվել է ազգային համաճարակ: Ֆիլիպինների առողջապահության նախարարության տվյալներով՝ այս ցուցանիշները 98 տոկոսով գերազանցում են անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները: