21/08/2019 16:27
Ryanair-ը չվերթներ կիրականացնի Վրաստանի երկու օդավանակայաններից
Եվրոպական խոշոր լոուքոսթեր Ryanair-ը կսկսի չվերթներ իրականացնել Վրաստանից՝ Թբիլիսի և Քութայիսի օդանավակայաններից: Չվերթները կմեկնարկեն նոյեմբերի 6-ից:
Վրաստանցի ուղիղ չվերթները կիրականացվեն հետևյալ ուղղություններով՝ Թբիլիսի - Միլան, Քութայիսի - Բոլոնիա և Մարսել, իսկ ամառվանից Թբիլիսի - Քյոլն:
Հիշեցնենք, որ այսօր RyanAir ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ավիաընկերության հավանական մուտքը հայկական շուկա: