21/08/2019 13:44
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Փաշինյան
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, ֆեյսբուքյան իր ջում գրում է վարչապետ Փաշինյան:
«Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը:
Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները:
Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա», - գրել է նա:
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ, պարզելու՝ արդյոք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: