21/08/2019 13:24
Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի կենտրոնում ակցիա-ստորագրահավաք է ընթանում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:
«Ո՛չ ասեք Ստամբուլյան կոնվենցիային: Չի վավերացվելու: Մեզ մոտ տղամարդը՝ տղամարդ է, կինը՝ կին: Մենք չենք փոխելու մեր արժեքները: Հայաստանում երբեք մարդը չի որոշելու, թե ինքը ինչ սեռ ունի: Աստված է որոշել, թե մենք ինչ սեռ ունենք: Մեզ չպետք է սովորեցնել, թե ինչպես պետք է դաստիարակենք մեր երեխաներին», - հայտարարեց ակցիայի կազմակերպիչ Բաբկեն Հարությունյանը:
Տասնյակ քաղաքացիներ արդեն միացել են ստորագրահավաքին: