21/08/2019 18:56
Վահե Պարազյանը Հայաստան է եկել պարտատերերից թաքնվելու համար. նրա դեմ նոր հաղորդում է ներկայացվել ՀՀ իրավապահներին (Տեսանյութ)
Գործարար ներկայացող Վահե Պարազյանի դեմ ՀՀ իրավապահ մարմիններ նոր հաղորդում է ներկայացվել։
Հաղորդում ներկայացողը ՌԴ-ում գործունեություն ծավալող գործարար Վարդան Ստեփանյանն է։ Վերջինս Պարազյանի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ՝ իրականացնելով շինաշխատանքներ։
Դրանց դիմաց Պարազյանը Ստեփանյանին պարտավորվել է վճարել մոտ 385 հազ. ԱՄՆ դոլար, սակայն 2016թ.-ից ի վեր դա չի կատարել։
Իրավիճակի մասին Aysor.am-ը զրուցել է Վարդան Ստեփանյանի փաստաբան Հրանտ Անանյանի հետ։
Փաստաբանի պնդմամբ՝ նման իրավիճակում են հայտնվել նաև Պարազյանի հետ համագործակցած տասնյակ այլ գործարարներ, ովքեր ևս, հնարավոր է, միանան նրա դեմ ներկայացված հաղորդմանը։
Ըստ Հրանտ Անանյանի՝ Վահե Պարազյանը ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել պարզապես Ռուսաստանում տասնյակ պարտատերերից թաքնվելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում։