21/08/2019 10:39
Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջով, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Datalex կայքից:
Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին:
Նշենք, որ Աղեկյանը բազմիցս բողոքի ցույցեր է կազմակերպում քաղաքապետարանի դիմաց՝ ընդգծելով, որ «պարտադրված քաղաքապետը» ի զորու չէ լուծել քաղաքի խնդիրները: Աղեկյանը նաև լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Մարությանը կոռումպացված գործարքների մեջ է: