21/08/2019 11:49
Թրամփի այցը Դանիա չեղարկվել է
Սպիտակ տունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2-3-ը նախատեսված այցը Դանիա: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
Սպիտակ տան ներկայացուցիչը հեռուստաալիքին հաստատել է այդ տեղեկատվությունը:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այցը հետաձգում է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հարցում դանիական կողմի շահագռրգռված չլինելու վերաբերյալ Դանիայի վարչապետի հայտարարությունից հետո:
«Դանիան շատ առանձնահատուկ երկիր է արտակարգ մարդկանցով, բայց, հենվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենի մեկնաբանությունների վրա, թե նա շահագրգռված չէ Գրենլանդիայի գնման քննարկման հարցում, ես կհետաձգեմ երկու շաբաթ հետո նախանշված մեր հանդիպումն՝ այլ ժամանակի վրա»,- գրել է Թրամփը Twitter-ում: