21/08/2019 10:20
«Ռուսթավի 2»-ի լրագրողներն ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքը լքելու մասին
«Ռուսթավի 2»-ի հաղորդավարներ Միխայիլ Սեսիաշվիլին և Դիանա Ջոջուան տեղեկատվական ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ հայտարարել են 10 տարվա աշխատանքից հետո հեռուստաալիքը լքելու մասին: Այս մասին հայտնում է «Strana.ua» - ն:
Լրագրողները իրենց հեռացումը բացատրել են «Ռուսթավի 2»-ում ազատության բացակայությամբ:
«Ուստի մենք հեռանում ենք ալիքից և կշարունակենք պայքարը հանուն ազատության», - ասել են նրանք:
Ջոջուան իր հերթին նշել է, որ իրենք աշխատանքի են անցնելու են մեկ այլ հեռուստաալիքում: