21/08/2019 18:26
Լարրի Քինգն ամուսնալուծվում է յոթերորդ կնոջից
Ամերիկացի հաղորդավար Լարրի Քինգն ամուսնալուծվում է իր 7-րդ կնոջից՝ Շոնից, հայտնում է «People»-ը։
Հաղորդվում է, որ 85-ամյա հաղորդավարը և նրա 59-ամյա կինը, որոնք 22 տարի ամուսնացած են եղել, երկու որդի ունեն՝ Չենսը և Քենոնը։
Ամուսինները փաստաթղթերը ներկայացրել են Լոս Անջելեսի շրջանի բարձրագույն դատարան։
Նրանք ցանկացել են ամուսնալուծվել նաև 2010թ.-ին, երբ Շոնը որդու մարզիչի հետ հարաբերություններ է սկսել, բայց որոշել են միասին մնալ։