21/08/2019 13:36
Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ նիստ են գումարելու՝ ԱՄՆ-ի կողմից հրթիռների մշակման պատճառով
Ռուսաստանը և Չինաստանն օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ են գումարելու՝ ԱՄՆ-ի կողմից հրթիռների մշակման պատճառով, որը խախտում է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը: Այս մասին հաղորդել են կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Պոլյանսկին:
«Չինաստանի հետ միասին մենք այսօր խնդրեցինք Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված ԱՄՆ-ի հայտարարությունների հետ ՝ միջին հեռահարության հրթիռներ մշակելու և տեղակայելու պլանների վերաբերյալ», - մեջբերում է դիվանագետի խոսքերը ТАСС-ը:
Ըստ նրա, հանդիպումը կանցկացվի բաց ձևաչափով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի զեկույցով: