21/08/2019 16:54
Անգլիայում նորածինը մահացել է մոր կրծքի կաթի պատճառով
Մեծ Բրիտանիայում նորածինը, հնարավոր է, մահացել է այն պատճառով, որ մայրն ընդունել է անալգետիկ «Տրամադոլ»: Այս մասին գրում է «The Metro»-ն:
Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել անգլիական Թինմութ քաղաքում: Մայրը չէր պատրաստվում կերակրել նորածնին կրծքի կաթով՝ դեղեր ընդունելու պատճառով, սակայն բժիշկները վստահեցրել են, որ վախենալու ոչինչ չկա:
Մանկաբույժ Պիտեր Ֆլեմինգի խոսքով՝ ցավազրկողը կարող էր դառնալ նորածնի մահվան պատճառ: