21/08/2019 14:39
Սոսո Պավլիաշվիլին մենահամերգ կունենա Երևանի Մարզահամերգային համալիրում (Տեսանյութ)
Մեցցո Պրոդաքշնը և Մարզահամերգային համալիրը ներկայացնում են հանրահայտ երաժիշտ Սոսո Պավլիաշվիլիի և Նավերեյ Օրքեսթրայի մենահամերգը, որը կկայանա սեպտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին՝ Մարզահամերգային համալիրում։
Ներկայացվելու է Սոսո Պավլիաշվիլիի նոր ալբոմը, որտեղ ընգրկված են նոր երգեր, ինչպես նաև սիրված երգերի նոր մշակումներ։
Երգչին նվագակցելու է հայ երաժիշտներից կազմված խումբը, որոնց թվում է նաև հայ հայտնի շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը։
Սոսո Պավլիաշվիլին նոր ծրագիրն ու ալբոմը անվանել է «Կյանքը դա հրաշք է» («Жизнь это каиф»)։ Ինչպես իր ուղերձում է նշում՝ հրաշքը տեղի կունենա հայ հանդիսատեսի ու իր հանդիպման ժամանակ։