22/08/2019 11:12
Մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով պաշտպանության նախարարությանը կհատկացվի 2,1 մլրդ դրամ
Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել պետբյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 2 մլրդ 161 միլիոն 796 հազար դրամով:
Գումարը հատկացվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
«Հատկացնում ենք 2,1 մլրդ դրամ մարտական ծառայության պայմանները բարելավելու նպատակով», - կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցը քննարկվելու է գաղտնի ռեժիմով:
Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019թ-ին մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով: