22/08/2019 19:00
Չինաստանն անցնում է ճգնաժամերի կանխման նոր ռազմավարության
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը` հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն, անցնում է ճգնաժամերի կանխման նոր ռազմավարության, հայտարարել է Չինաստանի Ռազմական գիտությունների ակադեմիայի Պատերազմների հետազոտության կենտրոնի ղեկավար Չեն Ժունդին:
«Նախկինում հրապարակված բոլոր զեկույցներում մենք նշում էինք, որ հետևում ենք (որևէ կողմից ագրեսիայի դրսևորման դեպքում) «նախնական միջոցառումներ ընդունելու և հակազդելու» ռազմավարությանը։ Վերջերս թողարկված «Սպիտակ գրքում» պաշտպանական ռազմավարությունը նորովի է ձևակերպվել՝ որպես «ծավալում և հակազդում։ Ինչո՞ւ առաջացավ ձևակերպումը փոխելու անհրաժեշտություն: Չինական բանակը շարունակում է զարգանալ ժամանակին համընթաց, և մեր նոր դիրքորոշումն է ճգնաժամային իրավիճակների վերահսկումը և հակամարտության ճնշումը՝ կանխելով պատերազմը», - ասել է նա։
Հետազոտական կենտրոնի ղեկավարը պարզաբանել է, որ այսպիսի դիրքորոշման դեպքում հիմնական խնդիրն արդեն «ոչ միայն պատերազմին պատրաստվելն է, այլև թշնամուն վախեցնելու միջոցառումների կիրառումը»։