22/08/2019 16:57
Օրերս հարցաքննվել է «ՍԱՍ»-ի Արտակը
Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում hունիսի 5-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում օրերս հարցաքննվել է ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ»-ի Արտակը։
Aysor.am-ի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15-ին՝ վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արտակ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել էր Քննչական կոմիտե, սակայն չէր ներկայացել՝ նշելով, որ բացակայում է երկրից։