22/08/2019 15:48
Վաշինգտոնի նահանգապետը հրաժարվել է մասնակցել նախընտրական քարոզարշավին
Վաշինգտոնի նահանգապետ, դեմոկրատ Ջեյ Ինսլին հայտարարել է, որ դադարեցնում է մասնակցությունն ԱՄՆ նախագահի պաշտոնի համար նախընտրական քարոզարշավին:
«Պարզ է դարձել, որ ես նախագահ չեմ դառնա, դրա համար էլ այսօր երեկոյան ես դադարեցնում եմ իմ մասնակցությունը նախընտրական քարոզարշավին»,- հայտարարել է Ինսլին՝ MSNBC հեռուստաալիքի եթերում:
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրութունները կայանալու են 2020 թվականի նոյեմբերին: