22/08/2019 09:49
«Հրապարակ». Մեգանախարարություններում դեռևս անորոշ վիճակ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, սակայն մի շարք գերատեսչություններից տեղեկացանք, որ մի քանի նախարարությունների միավորման արդյունքում ձևավորված մեգանախարարություններում դեռևս անորոշ վիճակ է։
Նույն բաժինների, նույն գործառույթը կատարող մի քանի աշխատակիցներ են այս պահին աշխատում, և հայտնի էլ չէ՝ նրանցից ով է մնալու, ովքեր են գնալու, և ընդհանրապես՝ գործընթացն ինչպես է կարգավորվելու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: