22/08/2019 18:40
ԱՄՆ պետքարտուղարը Դանիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Դանիայի ԱԳՆ ղեկավար Յեպե Քոֆոդի հետ հեռախոսային զրույցում քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի հետաձգման հարցը, նաև 2 երկրների համագործակցության խորացումը, այդ թվում՝ նաև Գրենլանդիայում:
«ԱՄՆ պետքարտուղարը Դանիային երախտագիտություն է հայտնել որպես Միացյալ Նահանգների դաշնակիցներից մեկը համագործակցության և Դանիայի ավանդի համար անվտանգության ոլորտում ընդհանուր գլոբալ խնդիրների լուծման մեջ», - ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պոմպեոն և Քոֆոդը նաև քննարկել են Դանիայի Թագավորության հետ համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Գրենլանդիա կղզում: