22/08/2019 18:04
Զելենսկին մեկնաբանել է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում մեկնաբանել է G8 Ռուսաստանի վերադարձի հնարավորությունը:
Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի միայն Ղրիմը «վերադարձնելուց» և Դոնբասում հակամարտությունը դադարեցնելուց հետո:
Նա ավելացրել է, որ Մոսկվայի նման քայլերը, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիների ազատ արձակումը, որոնք գտնվում են Ռուսաստանի բանտերում և քննչական մեկուսարաններում, կդառնան «իսկական լուրջ ազդանշան աշխահին, որ Ռուսաստանը պատրաստ է կրկին զբաղեցնել իր տեղը բարձր դիվանագիտության օրակարգում»: