22/08/2019 19:12
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին և Սեուլին մեղադրել է նոր սառը պատերազմ հրահրելու համար
ԿԺԴՀ-ն շահագրգռված չէ երկխոսել Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների կողմից ռազմական սպառնալիքների պայմաններում, նրանց գործողությունները նոր սառը պատերազմ են հրահրում, ասված է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ռազմական գործողություններից մեկը, որոնք, Փհենյանի կարծիքով, սպառնում են Կորական թերակղզու խաղաղությանը, Սեուլի կողմից F-35A անտեսանելի կործանիչների ստացումն է ԱՄՆ-ից՝ համատեղ զորավարժությունների ավարտից շատ չանցած:
Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունը գտնում է, որ «նորագույն մահաբեր սարքերի» մատակարարումը լուրջ սադրանք է և ցուցադրում է «Հարավային Կորեայի իշխանությունների երեսպաշտությունն ու երկերեսանիությունը»: