22/08/2019 19:20
Պենտագոնի ղեկավարը չի վստահում Կիմ Չեն Ընին
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի վստահում հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է վերանայի ԿԺԴՀ-ի հետ վերջինիս զինաթափման մասին համաձայնագիրը:
Պատասխանելով հարցին, պատրա՞ստ է արդյոք Կիմ Չեն Ընը զինաթափվել՝ Էսփերը պատասխանել է.
«Մասնագետները ձեզ կասեն. հավանաբար՝ ո՛չ, սակայն տեսնենք»: