23/08/2019 16:19
ԱՄՆ-ն այլևս չի առաջարկի Թուրքիային գնել Patriot ԶՀՀ-ներ
Ամերիկյան Patriot ԶՀՀ-ները ձեռք բերելու՝ Թուրքիային արված ԱՄՆ-ի առաջարկի ազդեցության ժամկետը սպառվել է։ Այս մասին հաղորդում է The Hill-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպից աղբյուրին: Նա մանրամասնել է, որ Վաշինգտոնը հրաժարվել է առաջարկից, այդ թվում՝ ռուսական C-400-ների պատառով:
«Մենք Թուրքիային հետևողականերոն նախազգուշացրել ենք, որ Patriot-ը ձեռք բերելու վերջին առաջարկը կկորցնի ուժը, եթե այն համաձայնի S-400 համակարգերի մատակարարումներին։ Մեր առաջարկի ժամկետը սպառվել է», - հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը։