23/08/2019 18:30
Մայքլ Ջեքսոնի նախկին գործակալը հայտնել է նրա գաղտնի կտակի մասին
Երգիչ Մայքլ Ջեքսոնի նախկին գործակալ Ռեյմոն Բեյնը հայտարարել է, որ մահվանից մի քանի տարի առաջ երաժիշտը գաղտնի կտակ է գրել, փոխանցում է Independent-ը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը կազմվել է 2006 թվականին, և այն պետք է փոխարիներ կտակին, որը Ջեքսոնը գրել էր դրանից 4 տարի առաջ։
Նա նշել է, որ փատաթղթում երգիչը մանրամասն նկարագրել է՝ ինչպես պետք է պահպանել իր ժառանգությունը, և որ ինքը ներկա է եղել, երբ այն վավերացվել է նոտարիուսի կողմից։
Սակայն Բեյնն ընդգծել է, որ տվյալ պահին ոչ ոք չգիտի փաստաթղթի գտնվելու վայրը։
Նա հույս է հայտնել, որ Ջեքսոնի գաղտնի կտակը կհատնաբերվի և կբացահատվի: