23/08/2019 14:26
Անհայտ անձը հայտնել է Զելենսկու ծնողների տան ականապատման մասին
Իրավապահ մարմիններում հաղորդագրություն է ստացվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծնողների տան ականապատման մասին, հայտնում է РИА «Новости»-ն:
Նման տեղեկություն ստացվել է անանուն աղբյուրից:
Նաև հաղորդվել է մի շարք այլ շինությունների ականապատման մասին:
Անհայտ անձը հայտնել է, որ Զելենսկու ծնողների տունը պայթեցնելու է այս հանգստյան օրերին՝ օգոստոսի 24-25-ին: