23/08/2019 17:05
Հնդկաստանում տաճարի պատի փլուզման հետևանքով 4 մարդ է մահացել
Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Արևմտյան Բենղալիա նահանգում տաճարի պատի փլուզման հետևանքով 4 մարդ է մահացել, 27-ը՝ վիրավորվել, հայտնում է ANI գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Ջանմաշթամի կամ Քրիշնայի ծննդյան օրվա տոնակատարությունների ժամանակ:
Նշվում է, որ պատի փլուզման պահին սրբավայրում գտնվել են բազմաթիվ հավատացյալներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: