24/08/2019 13:12
Ֆրանսիայում աշխատանքն է սկսում G7 գագաթնաժողովը
Ֆրանսիայի Բիարից քաղաքում շաբաթ երեկոյան աշխատանքն է սկսում G7 գագաթնաժողովը: Մասնակցում են Միացյալ Նահանգների, Կանադայի, Իտալիայի, Ճապոնիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները, որոնց դիմավորելու է Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնը:
Բանակցությունները սկսվելու են աշխատանքային ընթրիքով, որին պետությունների և կառավարութւոնների ղեկավարները կկարողանան ոչ պաշտոնական մթնոլորտում անդրադառնալ առավել գլոբալ խնդիրների, իսկ կիրակի սկսվելու է լիաֆորմատ աշխատանքը: