24/08/2019 09:54
«Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել մարզպետարաններից
«Ժամանակ» թերթը գրում է, որ կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել տարածքային կառավարման այնպիսի ինստիտուտից, ինչպիսին մարզպետարաններն են:
Պատճառներից մեկն էլ մարզպետների ու «իմքայլական» համայնքապետերի միջև առաջացող կոնֆլիկտներն են: Մարզպետները, ուրիշ գործ չունենալով, փորձում են ինքնահաստատվել համայնքապետերի հաշվին, որը, սակայն, հանդիպում է նրանց դիմադրությանը: