24/08/2019 11:48
Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի հետ բանակցություններին՝ չնայած մաքսատուքրերի բարձրացմանը
Միացալ Նահանգները միշտ պատրաստ է առևտրային ոլորտում Չինաստանի հետ բանակցել՝ չնայած այդ երկրից ապրանքների համար մաքսատուրքերը բարձրացնելու որոշմանը: Այս մասին ուրբաթ ՝ լրագրողների հետ զրույցում, մինչ G-7 գագաթնաժողովի համար Ֆրանսիա մեկնելը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը::
Պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա պատրաստ է բանակցություններ վարել Չինաստանի հետ ՝ չնայած սակագների խստացման որոշմանը: «Տեսնենք, թե ինչ կլինի: Նրանք ցանկանում են բանակցություններ վարել: Այո, ես միշտ բաց եմ բանակցությունների համար», - ասել է նա:
«Մենք մի փոքր վեճ ունենք Չինաստանի հետ, որից հաղթող դուրս կգանք: Այսօր մենք շատ շատ մաքսատուրքեր ենք կիրառել չինական ապրանքների համար: Նրանք մեր դեմ մի քանիսն են կիրառել, իսկ մենք՝ բազմաթիվ», -ասել է Թրամփը՝ նորից Չինաստանին մեղադրելով ԱՄՆ-ի հաշվին հարստանալու մեջ:
Նախագահը նաև պնդել է, որ Չինաստանի շուրջ ստեղծված իրավիճակում մեղավոր են նրա նախկին ղեկավարները:
«Նրանք պետք է ինչ-որ բան անեին այդ կապակցությամբ, բայց նրանք չարեցին: Ես անում եմ դա եւ այլ տարբերակ չունեմ, քանի որ մենք չենք պատրաստվում ամեն տարի հօգուտ Չինաստանի մոտ 3 տրիլիոնից զրկվել: Չինաստանը հասկանում է դա», - ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը՝ նորից մատնանշելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հետ լավ հարաբերությունները: