24/08/2019 11:11
Ճապոնիայի ափերի մոտ 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի արևելյան ափերի մոտ 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայոթունը (USGS):
Ստորգետնյա ցնցումերը գրանցվել են 04.52-ին (Երևանի ժամանակով 08.52-ին): Էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Նամիե բնակավայրից 128 կիլոմետր արևելք: Օջախը գտնվել է 8 կիլոմետր խորությամբ:
Հնարավոր զոհերի կամ ավերածութունների մասին տեղեկություններ չեն ստացվել: