26/08/2019 10:25
Աբխազիայում նախագահի հարցում չեն կողմնորոշվել. թեկնածուները կանխատեսում են երկրորդ փուլ
Աբխազիայում կայացել են նախագահի ընտրություններ. թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում հաղթելու համար չի ստացել անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ, վկայում թեկնածուների շտաբների և ընտրողների ավելի քան 56 տոկոսի մասնակցության մասին ԿԸՀ տվյալները:
Այժմ ԿԸՀ-ն մշակում է ընտրական տեղամասերի արձանագրությունները, նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր 10:00-ից ոչ շուտ:
Առաջին փուլում բարձրագույն պաշտոնի համար պայքարում էր 9 մարդ, որոնց վստահված անձինք մասնակցել են ձայների հաշվարկին: Առայժմ առաջատարը գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան է, ոչ մեծ տարբերությամբ նրան հաջորդում է ԱԳ նախկին փոխնախարար Օլեգ Արշբան և ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան, որն, իր հայտարարության համաձայն, պետության ղեկավարի հետ երկրորդ փուլ է մտնում:
Մինչև պաշտոնական տվյալների հրապարակումը երկրորդ փուլի մասին հնարավոր է խոսել միայն տեսականորեն, բայց եթե կրկնակի քվեարկություն անցկացվի, ապա ըստ օրենքի ընտրությունները պետք է տեղի ունենան 2 շաբաթվա ընթացքում:
Կիրակի ընտրողները քվեարկությանը բավականին ակտիվ են մասնակցել միջինը 56 տոկոս մասնակցության պարագայում Սուխումիի տարածքում տեղամասեր են եղել, որտեղ մասնակցությունը 80 տոկոսից անցել է: Ընդհանուր առմամբ, ընտրությունները հանգիստ են անցել, լուրջ խախտումներ չեն գրանցվել, արտասահմանցի դիտորդները, այդ թվում՝ Ռուսաստանից, նշել են քվեարկության ժողովրդավարության եւ թափանցիկության մասին: