26/08/2019 19:23
Վրաստանի նախագահը հայտարարել է Հարավային Օսիան և Աբխազիան վերադարձնելու ցանկության մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը երբեք չի հարմարվի այն բանի հետ, որ կորցրել է Հարավային Օսիան և Աբխազիան, հայտնում է РИА «Новости»-ն:
Նրա խոսքով՝ դա երկրի տարածքային ամբողջականության խարխլում է, այդ պատճառով էլ Վրաստանի որևէ իշխանություն այդ իրողությանը չի հարմարվի:
Նա նաև հույս է հայտնել, որ Աբխազիան և Հարավային Օսիան կվերադարձվեն՝ իր կառավարման ժամանակահատվածում:
Զուրաբիշվիլին դրան հասնելու համար խոստացել է օգտագործել բոլոր հնարավոր ճանապարհները: