26/08/2019 19:53
Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Իսրայելին
Իսրայելը պետք է հասկանա, որ Իրաքի, Լիբանանի և Սիրիայի նկատմամբ իր ագրեսիան հետևանքներ է ունենալու, այս երկրներն ինքնապաշտպանության իրավունք ունեն, հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Իսրայելը պետք է հասկանա իր ագրեսիվ գործողությունների հետևանքները և դրանց գինը», - ասել է Ռաբիին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:
Նրա խոսքով՝ «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան պարզորոշ ասել է, որ Իսրայելի գործողություններն առանց պատասխանի չեն մնա:
Ռաբիին նշել է, որ Իրանը դատապարտում է Իսրայելի կողմից տարածաշրջանի երկրների նկատմամբ ցանկացած ագրեսիա և ճանաչում է Իրաքի, Լիբանանի և Սիրիայի ինքնապաշտպանության իրավունքը: