26/08/2019 19:32
Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի ներկայության հնարավորությունը G7-ում
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի ներկայության հնարավորությունը G7 հաջորդ գագաթնաժողովում, հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ իր հայտարարությունը Թրամփն արել է Ֆրանսիայի Բիարիցե քաղաքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ:
Նա նշել է, որ հաջորդ գագաթնաժողովը, հավանաբար, կկայանա Մայամիում:
Պատասխանելով հարցին՝ արդյոք դրան Ռուսաստանը կմասնակցի՞՝ նա նշել է, որ դա օգտակար կլիներ:
Սակայն, ԱՄՆ առաջնորդն ավելացրել է, որ իր տեսակետը G7-ի ոչ բոլոր առաջնորդներն են կիսում: