26/08/2019 15:52
Եթե պաշտոնյան գույք ձեռք բերի վարորդի անունից, ապա վարորդից ևս կպահանջվի հայտարարագիր ներկայացնել. նախարար
Կոռուցիայի կանխարգելմանն ուղղված ավելի արդյունավետ աշխատանքի համար կընդլայնվի հայտարարագրերի շրջանակը, ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Հայտարագրերի շրջանականը կսահմանափակվի ոչ միայն համատեղ բնակվող անձանցով, այլև առնվազն ծնողների, երեխաների և հարազատ եղբայրների մասով, ովքեր Հայաստանում ունեն ռեզիդենտություն», - ասաց նախարարը:
Վերջինս նկատեց, որ ապօրինի գույքի ձեռբերման և հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակով հնարավոր կլինի հայտարարագիր պահանջել պաշտոնյայի հետ առնչվող այլ մարդկանցից՝ գույքի ծագման օրինականությունը ստուգելու համար:
«Եթե պաշտոնատար անձը ձեռք է բերել անշարժ գույք, բայց գրանցել է իր վարորդի անունով, այդ դեպքում կպահանջվի հայտարարագիր նաև վարորդից», - ասաց Բադասյանը: