26/08/2019 19:41
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1500 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1500 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1526 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 418 մարդ (125 կին, 213 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1108 մարդ (332 կին, 565 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Մեկ օրում բնակության մշտական վայր է վերադարձել Սիրիայի 4 քաղաքացի: